Եվ ի՞նչ: Կինոն ավարտվե՞ց: Վերցնում են մանդատները և գնում են արձակու՞րդ:
Այնուհետև՝ ևս 5 տարի:
Հինգշաբթի օրերը՝ սուր հարցեր նախարարներին և Փաշինյան Նիկոլի՞ն:
Երբեմն՝ «հուժկու» հանրահավաքներ ի պաշտպանություն Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի կամ ընդդեմ TRIPP-ի՞:
Ու անընդհատ սպասողական վիճակ և պարբերաբար ընթերցվող ռուսական ժողովրդական հեքիաթներ, ըստ որոնց, շատ շուտով (հիմնականում` աշնանը կամ գարնանը, մի խոսքով` Ուկրաինայից հետո) Մոսկվայի պայմանական Բասմանյան դատարանը կամ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կբեկանի ՀՀ ՍԴ որոշումը և կհեռացնի Փաշինյան Նիկոլին: Մյուս կողմից` պարսկական հեքիաթներ Իրանի հզորագույն բանակի, այաթոլաների և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի
մասին, որոնք միասնաբար պատրաստվում են մարտնչել հանուն հայկական Սյունիքի:
Չեք հոգնե՞լ: Ախր, այս աշխարհում շատ հեքիաթներ կան: Երբեմն գոնե Անդերսենի հեքիաթները պատմեք:
Կարեն Հեքիմյան